Վաճառվում է լուսավոր 2 սենյականոց (ձևափոխված 3-ի) բնակարան` 53 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Ստալինյան նախագծով կառուցված` 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, հատակը ծածկված է գորգ մանրահատակով: Լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Վաճառվում է քարե ավտոտնակի հետ միասին: Մոտակայքում կան բանկեր, խանութներ, դեղատուն, դպրոց, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ: