Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ՝ Քուվեյթի դեսպանատան հարևանությամբ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան 52 քմ. մակերեսով։ Այն գտնվում է հինգ հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են։ Մուտքի դուռը երկաթյա է, մանրահատակը լավ վիճակում է, ունի բաց պատշգամբ։ Բնակարանը ընդհանուր ունի կապիտալ վերանորոգման կարիք։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, փոքր շուկա, դպրոց, մանկապարտեզ և այլն։