Կոմիտասի պողոտայում վաճառվում է երկու սենյականոց բնակարան 73 քմ. մակերեսով, որը գտնվում է 7 հարկանի շենքի վերջին հարկում։ Բնակարանը վերանորոգվել է տարիներ առաջ և ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Սենյակները լուսավոր են և ունեն հարմար դասավորվածություն։ Ունի բաց պատշգամբ նայող դեպի պողոտա։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլն։