Հր. Քոչար փողոցի վրա՝ վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում և զբաղեցնում 70 քմ մակերես։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են։ Անցկացված է ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանը վարձակալության է հանձնվում ամբողջությամբ կահավորված: Հարևանությամբ կան խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ։