Դավթաշեն 1-ին թաղամասում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 65 քմ մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի բարձրահարկ նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը դիզայներական լուծումներով մոդեռն վերանորոգված է, ունի ժամանակակից ինտերիեր: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Ընդհանուր բնակարանը կոկիկ և հարմարավետ կահավորված է, ապահովված է որակյալ տեխնիկայով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի: Ունի շատ լավ դիրք, հարևանությամբ կան դպրոցներ, մանկապարտեզ, Երևան Սիթի սուպերմարկետը, տարբեր խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ: