Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` Փակ շուկայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Միջանցքում կան ներկառուցված պահարաններ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: