Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան 61.03 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Իսրայելյան փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Բոլոր սենյակներն ու խոհանոցը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։