Անտառային փողոցում`՝ Կասկադ Հիլս թաղամասում, վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 55 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է: Առաստաղի բարձրությունը ամենացածրը 3.5 մետր է, իսկ ամենաբարձրը՝ 4 մետր է։ Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի քաղաքը և Մասիս սարը։ Բնակարանը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Շինությունը, բակը, միջանցքներն ու կայանատեղին տեսահսկվում են 24 ժամյա ռեժիմով: Բնակելի համալիրը մատուցում է բարձրակարգ ծառայությունների փաթեթ՝ անվտանգության աշխատակիցների 24 ժամյա սպասարկում, տեսահսկման համակարգ, մաքրության ապահովվում, աղբահանություն, ինչպես նաև բակում ունի բացօթյա լողավազան, հանդիսությունների սրահ, մարզասրահ։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի, տեխնիկայի հետ միասին և 2 ստորգետնյա կայանատեղի` հավելավճարով։