Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զարյան փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Շենքում գործում է անվտանգության համակարգ և 3 վերելակ։