Վաճառվում է 3 սենյականոց շատ լուսավոր և արևկող բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլն: Շենքն ունի անվտանգության աշխատակից: