Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի ընդարձակ բաց պատշգամբ։ Շենքի բակում առկա է փոքրիկ հանգստի գոտի իր բուխարիով Հնարավոր է փոխանակում ավտոմեքենայի հետ՝ հավելավճարով։