Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կիևյան փողոցի սկզբնամասում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Առաստաղի բարձրությունը 3.20 մետր է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Բնակարարնն ունի նաև բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։