Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է նորաոճ կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի բաց պատշգամբ, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղ։