Վաճառվում է 3 սենյականոց նրբաճաշակ և բարձրակարգ վերանորոգումով բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ առաջին գծի վրա` Օպերայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է որակյալ նյութերով և չբնակեցված է։ Հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են իտալական սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ: Շենքն ունի բետոնե ծածկեր: Այս պահին բնակարանը տրված է երկարաժամկետ վարձակալությամբ: