Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: