Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան` 97 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լալայանց` նախկ. Հին Երևանցի փողոցում, KFC սրճարանի ետնամասում: Բնակարանը տեղակայված է 11 հարկանի շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված տեխնիկայով: Շենքն ունի անխափան վերելակ, տեղադրված է դոմոֆոն: Մոտակայքում է գտնվում Օպերայի և Բալետի թատրոնը, Ս. Շահումյանի անվան դպրոցը, բազում խանութներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է մասնակի կահույքով: