Վաճառվում է Լյուքս դասի` բաձրակարգ նորոգումով եռակողմ լուսավորությամբ պենտհաուս` ընդհանուր 212 քմ մակերեսով, որը գտնվում է Լեոյի փողոցում, 18 հարկանի նորակառույց շենքի 18-րդ հարկում: Տունն ունի 3 կողմից քաղաքի տպավորիչ տեսարաններ, նորոգված է բարձրորակ նյութերով, ունի բարձրաճաշակ ինտերյեր, յուրաքանչյուր դետալ ընտրվել է մանրակրկիտ ուշադրությամբ, ամբողջ գույքը և տեխնիկան նույնպես թանկարժեք իտալական արտադրության են: Սենյակները և խոհանոցը հագեցած են կաղնե փայտե կահավորանքով, միջսենյակային դռները նույնպես կաղնե փայտից են: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից, աշխատասենյակից, ննջասենյակից (մաստերբեդրում), որն ունի առանձին լոգասենյակ և զգեստասենյակ: Առկա է նաև շոգեբաղնիք, լվացքատուն և ընդհանուր 1 սանհանգույց: Լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակների հատակը ծածկված է պրեսգրանիտով, որոշ հատվածներ տաքացվող են: Ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Առկա է ընդարձակ տերասա` հիանալի տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Վերելակը 18-րդ հարկում գործում է միայն այս տան համար: Ունի ավտոկայանատեղի` նախատեսված 2 մեքենայի համար: Վաճառվում է ամբողջ կահույքի, տեխնիկայի և ձեռագործ` բարձրարժեք Մեգերյան կարպետների հետ միասին: