Սայաթ-Նովա պողոտայում, այգու հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց բարձրորակ վերանորոգումով և դիզայներական լուծումներով լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 120 ք.մ: Գտնվում է 17 հարկանի էլիտար նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանն ամբողջությամբ կահավորված է բարձրորակ գույքով, ապահովված է թանկարժեք տեխնիկայով: Ներքին դռները բարձրորակ փայտից են: Ունի անհատական ջեռուցման համակարգ, բոլոր սենյակներում առկա են օդորակիչներ: Հատակը ծածկված է որակյալ մանրատախտակով և սալիկներով, 2 լոգասենյակը սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Սենյակները ժամանակակից ոճով կահավորված են: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի լավ դիրք, 2 վերելակ և անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները: