Վաճառվում է 3 սենյականոց արևկող, նորաոճ հարմարավետ ստուդիո բնակարան՝ 97 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գ. Լուսավորիչ փողոցում՝ առաջին գծի վրա, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով, միջսենյակային դռները փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Նախասրահը շատ ընդարձակ է և լի է ներկառուցված պահարաններով։ Բաց պատշգամբը անմիջապես փողոց է բացվում։ Բնակարանը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։ Շենքի բակում կա դպրոց, մանկապարտեզ, իսկ առաջին հարկում՝ բազմաթիվ խանութներ, դեղատուն և այլն։