Խորենացի փողոցում՝ Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը մասնակի վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, մասնակի եվրո պատուհաններ, հատակի մանրահատակը լավ պահպանված է։ Սանհանգույցը նոր սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Ջրի խողովակները փոխված են։ Բնակարանն ունի բաց և փակ տնտեսական պատշգամբներ։