Վաճառվում է 200 քմ մակերեսով 4 սենյականոց դուպլեքս բնակարան Օրբելի փողոցում՝ 11 հարկանի շենքի 10-րդ և 11-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է լամինատով, խոհանոցը սալիկապատ է՝ հագեցած անհրաժեշտ գույքով: Հյուրասենյակը և ննջարանները ընդաձակ են, լուսավոր և հատմարավետ կահավորված են: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով, համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից շքեղ տեսարան է բացվում դեպի քաղաք: Առկա է արևային համարագ` ջրի տաքացման և էլեկտրաէներգիա ստանալու համար: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում կան սուպերմարկետներ, խանութներ, բանկ, պոլիկլինիկա, դպրոց, լողավազան: