Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բայրոն փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է տուռբո վառարանի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։