Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և յուրահատուկ բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ Հյուսիսային համալսարանի մոտ, 7 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը և սենյակների դռները փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Լոգասենյակներից մեկը ջակուզիով է, իսկ մյուսում՝ տեղադրված է լոգախցիկ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ կահույքով։