Կիլիկիա ավտոկայանի հարևանությամբ՝ Կոնյակի գործարանից մի փոքր հեռու, վաճառվում է չորս հարկանի քարե առանձնատուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 386 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 250 քմ։ Տունը կապիտալ վերանորոգված է։ Բոլոր կոմունիկացիաները անցկացված են, ապահովված է մշտական ջրով և գազով: Տան տանիքը լիովին վերանորոգված է, ջրատար խողովակները և էլեկտրական լարերը ևս նոր են։ Ունի գեղեցիկ բակ, որտեղ կարելի է կազմակերպել հիանալի ամառային հանգիստ։ Մուտքին տեղադրված է երկաթյա դարպաս: