Արամի փողոցում` նորաբաց այգուն կից, վաճառվում է 5 սենյականոց շքեղ եվրոնորոգված բնակարան, որի մակերեսը կազմում է 180 քմ: Բնակարանի դիզայներական լուծումները և շինարարության ընթացքում օգտագործված նյութերը բարձրորակ են և համապատասխան եվրոպական ստանդարտներին: Բնակարանը տեղակայված է նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանում գրեթե չեն ապրել և երբևիցէ չի հանձնվել վարձակալության: Բնակարանում առկա է՝ 3 ննջարան, 1 աշխատասենյակ (կամ կարող է ծառայել, որպես սպասուհու սենյակ, կամ մանկական սենյակ), ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, լվացքատուն և 3 սանհանգույց: Ողջ բնակարանը կահավորված և հագեցած է շքեղ և բարձրորակ եվրոպական կահույքով և տեխնիկայով: Փայտե հատակներն ավստրալիական են: Խոհանոցի, սանհանգույցի ու բաց պատշգամբի հատակները տաքացվում են: Վիտրաժները գերմանական արտադրության են, խոհանոցի ողջ կահույքը՝ իտալական: Շենքում առկա է գազ: Տեղադրված է ամենաբարձրորակ գազի կաթսան: Ողջ բնակարանում տեղադրված են օդորակիչներ: Առկա է նաև բաց պատշգամբ, որը նայում է անմիջապես այգուն: Շենքի դիմաց առկա են ավտոկայանման տեղեր: Հնարավորություն կա վարձակալելու կամ գնելու ստորգետնյա ավտոկայանատեղեր: Հարևանությամբ են գտնվում բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, անհրաժեշտ խանութներ, ժամանցի վայրեր և իհարկե նորաբաց, ընդարձակ և լուսավոր այգին: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: