Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, երկարաժամկետ վարձակալության և օրավարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բոլոր կոմունիկացիանները առկա են։ Սանհանգույցն ու խոհանոցը սալիկապատ են, տեղադրված է օդորակիչ։ Կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, որոնք Ձեր տրամադրության տակ կլինեն վարձակալության ողջ ընթացքում։ Մոտակայքում են գտնվում մի շարք խանութներ, դպրոց, հանգստի և ժամանցի կենտրոններ, բանկի մասնաճյուղեր, մանկապարտեզ և այլն։