Վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք` 41 քմ մակերեսով, որն ունի նաև շենքի մոտ բաց տարածք` 30 քմ մակերեսով: Գտնվում է 9 հարկանի շենքի 1-ին հարկում, Մոսկովյան փողոցում, քաղաքի լավագույն հատվածում: Ճակատային մասում տեղադրված են պանորամային պատուհաններ և դռներ, մուտքը անմիջապես փողոցի կողմից է, ունի նաև մուտք ետնամասից: Այն կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Տարածքն ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ, տեղադրված են օդորակիչներ: Բաղկացած է խոհանոցից, ընդարձակ սրահից` բարով, 1 սանհանգույցից, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը համալրված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, ունի օդափոխության համակարգ: Մուտքի դիմացի տարածքը նույնպես կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության: Առկա է ավտոկայանատեղի բակում և կենտրոնական փողոցում, ունի անվտանգության համակարգ։ Հարմար է ցանկացած գործունեության համար: Վարձակալության գումարը սակարկելի է: