Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում երեք հարկանի շքեղ առանձնատուն՝ բնակելի 1000 քմ. մակերեսով և 500 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Մասիվում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրովերանորոգված է։ Առանձնատունը ունի 6 ննջասենյակ, 8 լոգասենյակ, 6 պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Մասիս սար։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի ներակռուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, որտեղ կան ծառեր և ծաղիկներ: 5 ավտոմեքենաների համար նախատեսված է քարե ավտոտնակ։ Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ: Տեղը հանգիստ է և անաղմուկ։Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Viber/ Whats App + (374) 94-06-01-02 Անի Օրավարձ՝ 250-350$ կախված օրերի քանակից, անձանց թվից և սեզոնից։