Վարձով է տրվում ներկառուցված նրբաճաշակ ինտերիերային լուսավորությամբ բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են որակյալ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նորաձև կահույքով։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։ Գնի մեջ ներառվում է շենքի սպասարկման վարձը: