Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի մոտ, 22 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Շենքն ունի անվտանգության համակարգ և մուտքում առկա է 2 վերելակ։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։