Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց արևկողմ բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքի բակում հնարավոր է ավտոմեքենաները կանգնեցնել։