Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և գեղեցիկ կահավորված բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում քաղաքի կենտրոնում՝ Մաշտոց պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված է պրեսգրանիտով, իսկ ննջարաններում՝ լամինատով և մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև կահույքով, լի է նաև ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։