Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ լուսավորմամբ բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։