Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 130ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է իտալական մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղ: Վարձավճարի գնի մեջ ներառվում է շենքի սպասարկման վճարը։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։