Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում՝ Բլից բենզալցակայանի մոտ, 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Հնարավոր է վաճառք ողջ կահույքի հետ միասին։ Շենքն ունի խաղահրապարակ և ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։