Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց գեղեցիկ ստուդիո ոճի բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը, շնորհիվ գեղեցիկ դիզայներական լուծումների և նորաոճ կահույքի, դարձել է շատ հարմարավետ: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Ողջ բնակարանի կահույքը փայտից է և բարձր որակի։ Նախասրահը լի է ներկառուցված պահարաններով։ Ընդարձակ բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան՝ դեպի Հյուսիսային պողոտա։