Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց շատ գեղեցիկ և հարմարավետ բնակարան՝ 43 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, 6 հարկանի քարե՝ Հատուկ նախագծի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է իսպանական հանրահայտ արտադրողների սալիկներով և սանտեխնիկայով: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Բաց պատշգամբն էլ բացվում է անմիջապես դեպի Աբովյան փողոց։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։