Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Վրացական փողոցի խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակներում՝ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ։