Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքում՝ Տանձաղբյուրի 7 փողոցում վաճառվում է տարածք։ Հողատարածքի մակերեսը՝ 3.800 քմ (փաստացի 2.300 քմ) , իսկ շինության մակերեսը՝ 155 քմ է։ Ծաղկաձորի “SKI Bar”-ի կահավորանքը և ընտրված երանգները համահունչ են տարածքի բնական գեղեցկությանը: Տարածքը գտնվելով լեռնային շրջանում և հագեցած լինելով բոլոր ժամանակակից հարմարություններով՝ շատ մոտ է լեռնադահուկային սպորտի համար նախատեսված սարալանջին: Տարածքից ընդհամենը 350 մետրի վրա է գտնվում ճոպանուղին։ “SKI Bar” – ն առաջարկում է կազմակերպություններին կամ հյուրերին՝ օրն անցկացնել ամենաանմոռանալի միջավայրում: Ծառայությունն իր մեջ ներառում է՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Ձմռանը կազմակերպվում է լեռնադահուկային սպորտի ժամանց, իսկ տարվա մյուս եղանակներին “SKI bar”-ի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կազմակերպվում և անցկացվում է հյուրերի անմոռանալի և տպավորիչ զբոսանքը՝ Ծաղկաձորի տեսարժան և հետաքրքիր վայրերին ծանոթացնելու համար: Անմոռանալի հանգիստը, ինչպես նաև եվրոպական և հայկական խոհանոցի ճաշատեսակները կարող եք վայելել “SKI bar”-ում, որն ունի հնարավորություն ընդունելու միաժամանակ 45 այցելուի: Տարածքն ունի ընդլայնման հնարավորություն՝ 3 - 4 քոթեջների կառուցապատման և “SKI bar”–ի ընդլայնման համար: Հողատարածքի մեջ լի են բազմաթիվ ծառեր և եղևնիներ: Վաճառքի ենթակա է “SKI bar”-ը և հարակից տարածքը: