Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 հարկանի առանձնատուն բնակելի՝ 300 քմ. մակերեսով և 200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Տարսոն փողոցում՝ Կիլիկիա ավտոկայանի ետնամասում։ Առանձնատունը կապիտալ նորոգված է։ Այն բաղկացած է 4 ննջասենյակից, 2 սանհանգույցից, 1 նախասրահից, 1 հյուրասենյակից և 1 բաց պատշգամբից՝ տերասսա։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Բակում ունի լողավազան, մանղալ։ Առանձնատունը պարսպապատ է։ Օրավարձի դեպքում տրվում է նվազագույնը 2 օր ժամկետով։