Վաճառվում է 2 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված նորակառույց քարե առանձնատուն՝ բնակելի 650 քմ. մակերեսով և 1200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Մելքումով փողոցում։ Այն կապիտալ եվրո նորոգված է։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, որից 2-ը իրենց լոգասենյակներով, 5 լոգասենյակ, 1 խոհանոց, նախասրահ, խորդանոց։ Զրոյական հարկում՝ շոգեբաղնիքին է՝ իր սանհանգույցով, խաղասրահով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչներ, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցում և հյուրասենյակում՝ պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատունն ամբողջությամբ համալրված է նորաոճ և ինքնատիպ պարագաներով։ Բակում առկա է լողավազան, գեղեցիկ զրուցարան։ Տարածքը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, տեղադրված է նաև անվտանգության համակարգ։