Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Տեղադրված է օդորակիչ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։