Վաճառվում կամ վարձով է տրվում 5 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 240 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե.Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկում, 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ և 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցներից մեկում տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ավտոտնակ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։