Էրեբունի համայնքում՝ Գաջեգործների փողոցում՝ Վարդավառի այգու հարևանությամբ, վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի՝ մանսարդով, առանձնատուն։ Բնակելի մակերեսը կազմում է 320 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 2000 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ատանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված է օդորակիչ։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, ննջարանների հատակը ծածկված է լամինատով, աստիճանավանդակները մարմարից են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։ Ունի նաև քարե ավտոտնակ, նկուղ և շատ ընդարձակ բակ։ Հնարավոր է փոխանակում ավելի փոքր հողատարածքով առանձնատան հետ՝ նույն հատվածում՝ գնորդի կողմից հավելավճարով։ Գինը՝ սակարկելի։