Պուշկին փողոցի վրա՝ Մաշտոց պողոտայի խաչմերուկում, վաճառվում է չորս սենյականոց ընդարձակ բնակարան, այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 165 ք.մ: Նորաոճ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված բնակարան է: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հանգիստ և հարմարավետ առօրյա անցկացնելու համար: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատ են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Ննջարաններն ունեն իրենց զգեստասենյակները։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Վաճառվում է ներկառուցված կահույքով։