Վարձով է տրվում կամ վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր շքեղ բնակարան՝ 142 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Միջսենյակային դռները փայտից են։ Սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ և անվտանգության համակարգ։