Արգիշտի փողոցում՝ "Մոսկվայի տուն" բիզնես կենտրոնում, վարձով է տրվում գրասենյակային տարածք, որը զբաղեցնում ընդհանուր 235.5 ք.մ. մակերես։ Այն գտնվում է 5 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Տարածքը կապիտալ նորոգված է։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված են օդորակիչներ։ Առաստաղի բարձրությունը 2.8 մետր է։ Բաղկացած է ընդաձակ նախասրահից, 3 աշխատանքային սենյակներից, դրամարկղային սենյակից, 2 հատ պահեստային սենյակից, որոնք հեշտությամբ կարելի է ձևափոխել ըստ անհրաժեշտության։ Նշված գինն իր մեջ ներառում է բացօթյա ավտոկայանատեղ՝ 5 մեքենայի համար նախատեսված, մաքրության և անվտանգության ծառայություններ, ինչպես նաև բիզնես կենտրոնի մնացած ծառայությունները կլինեն զեղչերով՝ հյուրանոցային, հանդիպման սրահների վարձակալություն, սրճարաններից օգտվելը։