Հալաբյան փողոցում՝ Թումո այգու հարևանությամբ, երկարաժամկետ վարձակալությամբ է հանձնվում 2 սենյականոց՝ 33 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Սենյակները և խոհանոցը հարմատավետ կահավորված են, հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, հատակը ծածկված է գրանիտով: Ննջարանը լամինատապատ է՝ կահավորված: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքն ունի գեղեցիկ բակ, որտեղ կա խաղահրապարակ և լողավազան: Մոտակայքում է Թումանյանի անվան զբոսայգին, տրանսպորտի կանգառներ, խանութներ, ՍԱՍ սուպերմարկետը՝ ֆուդկորտով և այլն: Բնակարանը հանձնվում է առանց կենդանիների: