Մելքումով թաղամասում վարձակալության է տրվում 2 սենյականոց ստուդիո բնակարան` 40 քմ մակերեսով, որը գտնվում է 3 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է և դեռևս չի բնակեցվել, ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրված է երկաթյա դուռ, օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, համալրված են նոր գույքով և կենցաղային տեխնիկայով։ Գտնվում է հանգիստ անաղմուկ հատվածում, մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: