Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում նոր կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված հարմարավետ, գեղեցիկ դիզայնով և կահավորված 2 սենյականոց բնակարան Կոմիտաս պողոտայում՝ Վաղարշյան փողոցի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3–րդ հարկում: Բնակարանի մակերեսը կազմում է 46 ք.մ.: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և կանգառ։